Կարծում եմ` առանց հասարակության դու ոչինչ ես

Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր շրջապատում ապրում են տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպով և տարբեր տրամաբանությամբ

Բոլորս էլ ունենք տարբեր կարծիքներ տարբեր հարցերի շուրջ: Եվ ոչ ոք իավունք չունի որևէ մեկի կարծիքը ճնշելու:

Այս բոլոր հատկություններով օժտված մարդկանց խումբը կոչվում է հասարակություն (փորձել եմ տալ հասարակության սահմանումը իմ պատկերացմամբ): Հասարակությունը մեծ դեր ունի մեր կյանքում, կարծում եմ, որ հասարակության վերաբերմունքը դեպի Քեզ ցույց է տալիս քո իրական դեմքը: Կարծում եմառանց հասարակության դու ոչինչ ես: Ցավալի է, բայց շատերին չի հետաքրքրում դիմացինի կարծիքը, որակող խոսքը: Խորհուրդը կամ ուղղակի կարծիքը, որը կօգնի կյանքում կողմնորոշվելու, կամ էլ սխալ ճանապարհից խուսափելու:

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր անձ, ով արհամարհում է իր շրջապատին, կամ նրանում ընդհարապես չի հետաքրքրում դիմացինի կարծիքը, նա արհամարhվա՛ծ է հասարակությունից, դո՛ւրս է մարդկային աշխարհից:

Սիրելի ընթերցող, եթե երբևէ գիտակցաբար կամ անգիտակցաբար վիրավորել եք դիմացինին, դիմացինի խոսքը, ապա խորհուրդ եմ տալիս ներողություն խնդրել և դուք կներվեք, չէ որ մարդը օժտված է նաև ներման շնորհքով:

Թողնել մեկնաբանություն