Հավատը մեր մեջ է ամեն օր և ամենուր

IMG_0492Սիրելիներս հասունացել է ժամանակը հասկանալու համար, թե ինչ ենք ուզում անել և արդյոք մեզ՝ մեր մտածելակերպին համապատասխան են մեր կատարած քայլերը: Խոսքս հիմանականում վերաբերում է բաց տարածքներում համերգներին, հավաքներին, եկեղեցական տարբեր արարողություններին և առհասարակ այն բոլոր միջոցառումներին, որտեղ հիմնական և ակտիվ մասնակից է հանդիսանում ժողովուրդը՝ մեկ ամբողջ հավաքական կերպարով: Շատերը կարծում են, որ ազգս գալիս է բավականին վաղ ժամանակներից, և առաջիններից է համարվում պետականություն ձեռք բերած երկրների թվում, որ դիմացել է բավականին փորձությունների, դիմագրավել է իր հարևան անխիղճ ժողովուրդների անխոհեմ հարվածներին: Եթե այդպես է ապա պետք է համարվի բավականին «տեսած» և հասունացած:
Կարծում եք, թե ունենք վաղ ձևավորված մշակույթ, և հետևաբար մեր երկրում ցանկացած անձ ձևավորվա՞ծ է, ունի իր սեփական մշակո՞ւյթը՝ շնորհքը և կարող է իրեն դրսևորել ցանկացած միջավայրում, առավել ևս ամբոխո՞ւմ: Դուք միանգամայն սխալվում եք:

Շարունակել կարդալ

Ինչ է ուզում սովորողը…

hraparakԴեռ անչափահաս ե՞ք, սովորում եք դպրոցում, վարժարանում կամ էլ քոլեջո՞ւմ: Ամեն օր ստանում եք գիտելիքներ, կատարում ամենամսյա վճարումներ և բավարարվա՞ծ եք Ձեզ զգում: Այո’…
Իհարկե, հարցերս շատերին կթվան անիմաստ կամ էլ ոչ պատճառաբանված: Իսկ ինչ վերաբերում է հարցի չափազանց կարճ և դրական պատասխանին, ապա ասեմ, որ ողջ ուսումնական ոլորտում գտնվող անհատների պատասխանի միայն սկիզբն է «այո’»-ն: «Այո’» պատասխանին հետևում է մի մեծ «սակա’յն»: Եվ սովորողներից յուրաքանչյուրն ունի «սակա’յն»-ի իր շարունակությունը, իր խոսքը: Քանի որ ուսումնական ոլորտի պատասխանատուներից քչերին է հետաքրքրում այս շարունակությունն ու վիճակը, ապա ես կփորձեմ ինքս ինձ տրամադրել խոսքը և տալ հարցի իմ շարունակությունը… Շարունակել կարդալ

Ծիածանի ստվերը

123Կյանքի ողջ ընթացքում մենք շրջապատված ենք լինում  մարդկանցով: Մարդիկ, ովքեր մեզ սիրում են, ընդունում, կամ էլ ատում: Բայց ոչ բոլորն են մեզ ուղեկցում կյանքում: Ի տարբերություն մարդկանց, մեր կյանքի մշտական ուղեկիցներն են Արևը, Ամպը, լուրթ Երկինքը, իսկ գիշերները՝ մուգ Երկինքը և այդ հեռավոր մթության մեջ միալարությունը խախտող Աստղերը: Այս բոլոր թվարկածները մեզ համար հեռու են, անշոշափելի, բայց և այնպես մեր կյանքի մի մասնիկը, առանց որի մեր գոյությունը խիստ խանգարված և անհավանական կլիներ: Այնուամենայնիվ մեզանից շատերը, չփորձելով նույնիսկ հասնել Արևին, Ամպերին և Տիեզերքի մյուս գաղտնիքներին, վերցնում են իրենց պայուսակը և սկսում մի անհայտ ճամփորդություն՝  կյանքը հետաքրքրական և երջանիկ դարձնելու համար: Ոմանք հասնում են իրենց ուզածին, ոմանք էլ՝ ոչ: Իսկ ես վերցնում եմ փոքրիկ ուտելիք և սկսում ճամփորդել: Շարունակել կարդալ

Ինչքանո՞վ եմ կարևորություն տալիս ընթերցանությանը…..

Էլեոնոր ՀարությունյանՇատերը կարծում են, որ մեր սերունդը գիրք, ընթերցանություն չի սիրում: Իհարկե, սերունդ ասածը, լայն հասկացություն է, և իր մեջ պարունակում է տարբեր բնավորություններ, հետաքրքրություններ: Եվ նոր սերունդ ասելով մենք գործ ենք ունենում այնպիսի հասկացության հետ, որը մեր ներկա գոյությունն է ապահովում, և հանդիսանում է մեր ապագայի խորհրդավոր հիմքերից մեկը: Շարունակել կարդալ

«Հայ բողոքականի ընտանիքը» ստեղծագործության իմ վերլուծությունը

???????????????????????????????Մուրացանի «Հայ բողոքականի ընտանիքը» ստեղծագործությունն ընթերցելուց հետո փորձեցի կատարել որոշակի հետևություններ: Ինձ համար վերլուծեցի ու հետո էլ համեմատեցի մերօրյա կյանքի հետ:
Ընտանիքները ստեղծվելուց ի վեր, կարող են հանդիպել փորձությունների, թե դժվար և, թե հեշտ: Շատերը կարողանում են հաղթահարել, և պահպանել միասնությունը: Ինչ վերաբերում է համերաշխ ընտանիքին, ապա կարող եմ ասել, որ այսօր կարող ենք հանդիպել և՛ երիտասարդ համերաշխ  ընտանիքների, և՛ հասուն համերաշխ ընտանիքներին (նկատի ունեմ համատեղ երկար տարիներ վարող ընտանիքների ): Բայց կան նաև ընտանիքներ, որոնք դժվարանում են, երբեմն էլ նահանջում, հաղթվում ու պարտվում: Շարունակել կարդալ

«Հայ բողոքականի ընտանիքը» (Իմ ընթերցումներից)

???????????????????????????????Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, գրական անունը՝ Մուրացան: Մուրացանը 19-րդ դարաշրջանի ռոմանտիկ գրող է:
Մուրացանի հայտնի պատմվածքների շարքին է պատկանում «Հայ բողոքականի ընտանիքը» ստեղծագործությունը: Ստորև սիրով կփորձեմ ներկայացնել պատմվածքը և իմ կարծիքը թե՛ պատմվածքի և թե՛ հերոսների մասին: Շարունակել կարդալ

Շքանշանը մեր կրծքին քայլում ենք առաջ

ԷլեոնորԿյանքը մի լուսավոր կետ է: Այդ լուսավոր կետը չի թողնում ժամանակից առաջ ընկնել և տեսնել սպասվող ողջ ուղին, տեսնել ապագան: Բայց չտեսնելը դեռ չի նշանակում, որ այնտեղ ոչինչ չկա: Շարունակել կարդալ

Արդյո՞ք միշտ է լռությունը համաձայնության նշան

ԷլեոնորԿան խոսքեր, մտքեր, ասույթներ և ասացվածքներ, որ գալիս են դեռ վաղ ժամանակներից, բերելով իրենց խորհուրդը, իմաստը, նշանակությունը և դարերի պատմությունը: Դրանք մեր ավանդութներն են, և մշակույթի այն մասը, որը մենք մեզ հետ անբաժան տանում ենք դարերով և հազարամյակներով: Շարունակել կարդալ